ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաս 5․ Ինչ մեքենաներ ունեն ՔՊ-ականները հեղափոխությունից առաջ և հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը, շարունակելով ուսումնասիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքը, այս անգամ ներկայացնում է հաջորդ հնգյակը: Ինչ մեքենաներ էին վարում ՔՊ-ականները հեղափոխությունից առաջ և հետո:

Կապան համայնքի նախկին համայնքապետ, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը մեքենա է ձեռք բերել միայն այն ժամանակ, երբ դարձել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2019 թվականին նա գնել է 2008 թվականի արտադրության AUDI մակնիշի մեքենա։ Ըստ 2023 թվականի հայտարարագրի՝ 2020 թվականին նա ձեռք է բերել 2009 թվականի AUDI մակնիշի մեքենա։ Բանն այն է, որ 2021 թվականին ներկայացրած հայտարարագրով  նշված մեքենան գնում է, իսկ 2023 թվականի հայտարարագրում մեքենայի տարեթիվն ու ձեռք բերման տարեթիվը փոխված է, նշված է նվիրատվություն։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2018 թվականին, երբ հեղափոխությունից հետո եկավ կառավարական համակարգ, ուներ MITSUBISHI ASX մակնիշի մեքենա։ 2018 թվականին նա գնել է RANGE ROVER մակնիշի մեքենա։ 2023 թվականի հայտարարագրում Ալեն Սիմոնյանը մեքենա չունի, սակայն նրան սպասարկում է BMW 750Li ծառայողական մեքենան, որը 2021 թվականին գնվել է 90 մլն դրոմով պետական բյուջեի հաշվին։

ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը ներկայումս մեքենա չի հայտարարագրել, սակայն 2019 թվականի հայտարարագրում նշել է առկա մեկ տրանսպորտային միջոց BMW 118 I մակնիշի, որը, ըստ 2020 թվականի հայտարարագրի, օտարվել է 1 մլն 800  հազար դրամով։

ՔՊ-ական Հերիքնազ Տիգրանյանը  2019 թվականի հայտարարագրում նշել է մեկ սեփական տրանսպորտային միջոց՝ 1994 թվականի արտադրության MERCEDES-BENZ E 220 մակնիշի։ Մեքենան մինչև այսօր գտնվում է նրա սեփականության ներքո։

Այսքանով ավարտում ենք ՔՊ-ական պատգամավորների ձեռք բերված մեքենաների մասին պատմող շարքը։

Էմմա Միքայելյան




Լրահոս