Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն անհիմն է համարել Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոյի արտահայտություններն Ադրբեջանի դատական համակարգի վերաբերյալ:
«Սա անհիմն և անպատասխանատու պնդում է։ Ավելի լավ կլիներ, եթե դեսպանը կենտրոնանար ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում արդարադատության բացակայության և դաժան վերաբերմունքի վրա»,- գրել է Հաջիզադեն՝ X-ի իր միկրոբլոգում:
Նա նաև անթույլատրելի է համարել «միջամտությունը միջազգային լավագույն փորձի վրա հիմնված Ադրբեջանի դատական համակարգին»: