ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերթեր՝ անձնագրային բաժիններում․ արցախցիները խնդրի առաջ են կանգնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական։ Ըստ ընդունված կարգի՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության՝ այսինքն փախստականի վկայականը։  Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Սա նշանակում է, որ 2024թ․ հունվարի 28-ից առանց ժամանակավոր պաշտպանության վկայականի՝ այսինքն՝ առանց փախստականի վկայականի արցախցիները չեն կարող դուրս գալ Հայաստանի Հանրապետւոթյունից, ինչպես նաև մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ դա չի վերաբերվում նրանց, ովքեր այս պահի դրությամբ Հանրապետության տարածքից դուրս են, սակայն ՀՀ ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նման ինֆորմացիա չկա։

Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիական ծառայության կողմից։ Ընդունված նոր կարգի հետևանքով՝ տարածքային անձնագրային ստորաբաժանումների դիմաց հերթեր են գոյացել։ Արցախցիները մի մասը, առավոտ շուտ են ներկայանում տարածքային անձնագրային ստորաբաժանումներ, սակայն անարդյունք՝ հերթը նրանց չի հասնում։

Հայկ Ավանեսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս