
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու»-ն հունվարի 25-ից փետրվարի 9-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երևանյան ակումբը հավաքի ընթացքում նախատեսում է անցկացնել 5 ստուգողական հանդիպում։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «Ուրարտու»-ն 34 միավորով չորրորդ տեղում է։