Հունաստանում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որն իր վարկանիշով 4-րդն էր մրցաշարում, վերջին տուրում 1.5:2.5 հաշվով զիջեց Գերմանիային եւ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, թեեւ վերջին տուրից առաջ ընթանում էր առաջին տեղում: Եզրափակիչ տուրից հետո Հունգարիայի
եւ Հայաստանի հավաքականները նույնքան միավոր էին վաստակել, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հունգարացիները գերազանցեցին մեր հավաքականին եւ դարձան բրոնզե մեդալակիրներ: Չեմպիոնի կոչումը նվաճեց Գերմանիան ինչը մեծ
անակնկալ էր շախմատային Եվրոպայի համար: Գերմանիան իր վարկանիշով ընդամենը 10-րդն էր առաջնությունում եւ ամենեւին էլ չէր դասվում առաջատարների թվին: Լավագույն եռյակում ընդգրկվեցին նաեւ Ադրբեջանի
եւ Հունգարիայի հավաքականները: Հայաստանի ընտրանին անցկացրած 9 հանդիպումներից 6-ում հաղթեց
մրցակիցներին, կրեց 2 պարտություն եւ մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի: Առավել հաջող ելույթ
ունեցավ Գաբրիել Սարգսյանը, ով վաստակեց 6.5 միավոր: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկած Լեւոն Արոնյանը վաստակեց 5.5 միավոր:
Հայաստանը դուրս մնաց լավագույն եռյակից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ