Տասնյակ հազարավոր մոսկվացիներն ընդվզում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի ՝  ի պաշտպանություն Ուկրաինայի, տեղեկացնում է pravda.com.ua-ն: Ցույցեր են կազմակերպվել նաև Սանկտ-Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Սամարայում: Այս քաղաքաներում ակցիաները համաձայնեցված չեն իշխանությունների հետ, սակայն ակտիվիստները փողոց են դուրս եկել և արտահայտում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը: Եկատերինբուրգում ցուցարարների թիվը 600-ի է հասել: Այս մասին հայտնել է մասնակիցներից մեկն իր Twitter-յան միկրոբլոգում: Մոսկվայում խաղաղության քայլերթին մասնակցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ  ՝  «Ուկրաինա, մենք քեզ հետ ենք», «Ոչ պատերազմին» վանկարկումներով:




Լրահոս