Վերահաստատում եմ` իրավունքի ողջ խստությամբ պետք է պատժվեն․ Ավանեսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վերահաստատում եմ` իրավունքի ողջ խստությամբ պետք է պատժվեն անձինք, որոնք դիմել են բռնության իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկների հանդեպ։ Միաժամանակ արձանագրենք, որ 2 դեպքում էլ շտապօգնությունը չի ուշացել և քաղաքացուն է հասել նորմատիվով սահմանված ժամկետում։

Շտապօգնության ծառայության ձևաչափի և բովանդակության փոփոխության պիլոտային ծրագիր ենք կյանքի կոչում։

Կվերանայվի կանչերի գրանցման և դրանց արձագանքման մեխանիզմը։ Ստեղծվելու են կենտրոնական դիսպետչերական կայաններ, կֆիլտրվեն կանչի ոչ ենթակա զանգերը և կուղղորդվեն տեղամասային բժշկին, որպեսզի այս օղակն իր պարտականությունների շրջանակում տրամադրի բուժօգնություն` թեթևացնելով շտապօգնության ծառայությունը»։




Լրահոս