Հայտնի է՝ ով կնշանակվի Լոռու մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Լոռու մարզպետ կնշանակվի Արամ Հրաչիկի Ղազարյանը: ArmLur.am-ին ՔՊ-ից նույնպես հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ դա հավանական տարբերակ է։

Նշենք, որ Արամ Ղազարյանը նախկինում եղել է ոստիկանության նախկին Լոռու մարզային վարչության պետ։

Որոշումը քիչ անց կհրապարակեն նաև առավարության նիստում։

Հիշեցնենք, որ Լոռու մարզպետի պաշտոնը թափուր է արդեն երկու շաբաթ՝ վարչապետի վերջին ստուգայցից հետո, երբ վարչապետը պետական բյուջեի միջոցներով կառուցվող դպրոցներում ու մարզադպրոցներում բազմաթիվ խախտումներ էր հայտնաբերել։ Ստուգայցին հետևեց մարզպետ Արամ Խաչատրյանի պաշտոնանկությունը։




Լրահոս