Գնաճը Հյաստանում ոչ մի կերպ չի հանդարտվում: Armlur.am-ի թղթակիցը շրջայց կատարեց Երևանի խանութներում պարզելու համար, թե որ ապրանքներն են թանկացել:
Չնայած նրան, որ շատ վաճառողներ խուսափեցին խոսել տեսախցիկի առջև, այսուհանդերձ պարզեցինք, որ թանկացել է կաթնամթերքը, ծխախոտը, որոշ պահածոներ, տոմատի մածուկը, կոնյակը: Նույնիսկ պաղպաղակն այս տարի խանութներում է հայտնվել անհամեմատ ավելի բարձր գնով:
Նույն հարցման շրջանակներում խոսեցինք նաև անցորդների հետ, ովքեր թանկացումների վերաբերյալ հայտնեցին իրենց մտահոգությունները:
Հատկանշական է, որ հարցվածներից շատերը նույնիսկ չէին կարողանում առանձնացնել կոնկրետ որևէ ապրանք, քանի որ, ըստ նրանց, թանկացումները համատարած բնույթ են կրում: