Ուկրաինայի 20 միլիարդանոց ոսկե սկյութները ԱՄՆ-ո՞ւմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերին Ռադայի կողմից Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը գաղտնի ԱՄՆ է տեղափոխել ոսկե սկյութները:

Այս լուրը սոցիալական կայքերի միջոցով տարածել է Մոսկովյան « Լև Գումիլյովի Կենտրոն» -ի տնօրեն Պավել Զարիֆուլինը:

Քաղաքագետը վստահ է, որ Յացենյուկը ԱՄՆ վերջին այցի ժամանակ այնտեղ է տեղափոխել քսան միլիարդ դոլար արժողությամբ ազգային – մշակութային գանձերը:

Հղում անելով աղբյուրներին, որոնց Զարիֆուլինը գաղտնի է պահում, վերջինս նշում է, որ Յացենյուկը ոսկին ԱՄՆ է տեղափոխել որպես  Արժույթի համաշխարհային ֆոնդի կողմից տրամադրվելիք վարկի երաշխիք:

Պատմաբաններն այս ինֆորմացիան ճշտելու համար Ուկրաինայի նոր իշխանություններին կոչ են անում թանգարանների պահոցներում պահպանվող նմուշների ստուգում անցկացնել:

Ոսկե սկյութները արժևորվում են ոչ այնքան որպես ոսկի, որքան որպես պատմական մասունք:




Լրահոս