ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներ նամակով դիմում են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր իրավունքների ոտնահարման հարցի մասին, ահազանգել ենք դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման գործընթացի ընթացքում օրենքների անտեսման, խախտման մասին, ինչի հետևանքով մենք և մեր ընտանիքները գտնվում ենք հոգեկան ծանր ապրումների մեջ, ենթարկվում ենք բարոյահոգեբանական խոշտանգման:
ՀՀ Քրեական օրենսգրքի 48, 76, 77, Քրեակատարողական օրենսգրքի 114, 115 հոդվածների պահանջները և ՀՀ Արդարադատության նախարարի 30.05.2001 թ. 44-N հրամանը չեն գործում, նույնիսկ ամենակարգապահ դատապարտյալներիս նկատմամբ: Մենք կրել ենք ՀՀ Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված յուրաքանչյուրիս հոդվածին համապատասխան պատժի նվազագույն ժամկետը, որից հետո մեզ հասնում է վաղաժամկետ պայմանական ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժաչափով փոխարինում: Մենք չունենք տույժեր, մասնակցում ենք հանրօգուտ միջոցառումներին, մեզանից շատերն արժանացել են խրախուսանքների, վճարովի կամ անվճար հիմունքներով աշխատում են Քրեակատարողական հիմնարկում, կարգապահական խախտումներ թույլ չենք տվել:
Սակայն, միևնույն է, մեզնից ոչ ոք չի կարողանում օգտվել իրեն հասանելիք վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքից, բայց նաև նկատել ենք, որ բոլորս դատապարտված ենք նույն հոդվածներով` 104, 112, 113, 175, 176, 177 մաս 3, 178, 179, 215, 258, 268…. և մեզանից ոչ մեկին չեն ազատում` պահելով մինչև օրացույցային ազատում: Ամեն ամիս վաղաժամկետ պայմանական ազատման ներկայացվող 110-130 դատապարտյալներից վաղաժամկետ ազատվում են 3-4 մարդ, որոնց օրացույցային ազատմանը մնում է 1-13 ամիս: Ընդ որում, դատապարտված են ոչ վերը նշված հոդվածներով:
Ինչու՞ ենք մենք դեռ այստեղ, չէ՞ որ պատժի նպատակն է հանցանք կատարած անձին ուղղել, բժշկել և վերադարձնել հասարակություն: Մենք` ներքոստորագրող դատապարտյալներս` լինելով լիովին արդարացի, դիմում ենք Ձեզ` տալով հայտարարություն մեր իրավունքների ոտնահարման և մի շարք օրենքների անտեսման մասին` խնդրելով Ձեզ ընդունել մեր հայտարարությունը` հանձնարարելով, որպեսզի վերականգնվի արդարությունը և վաղաժամկետ պայմանական ազատումը գործի ըստ օրենքի տառի, և ոչ թե հակահասարակական դիրք բռնած ինչ-որ անձանց չգրված օրենքով»,- ասվում է դատապարտյալների նամակում:
Ստորև ներկայացնում ենք դատապարտյալներին, որոնք դիմում են սույն նամակով ՀՀ Գլխավոր դատախազին:
- Ռուբեն Գրիգորի Ամատունի` 175 հոդված: Մերժել են 3 անգամ, բնութագրվում եմ դրական, չունեմ տույժ, քաղհայց, նախկին դատվածություն, արժանացել եմ 2 խրախուսանքի, վերջինը` տրված հանձնարարությունները բարեխիղճ կատարելու համար: Խնդրում եմ ընթացք տալ իմ դիմումին:
- Ռոբերտ Ալեքսանդրի Երիցյան` 189/3 և 38-189/3 մաս, մերժել են 7 անգամ: Հանձնաժողովը պատճառաբանում է չմարված քաղհայցը, սակայն որոշման մեջ գրում է` «անուղղելի կալանավոր»: Բնութագրվում եմ բացասական, չունեմ տույժ, զերծ եմ վնասակար սովորույթներից` թմրամոլ, խաղամոլ:
- Հարություն Անդրանիկի Նենեջյան` 178 հոդված 2-րդ և 3-րդ մաս: Մերժվել եմ 6 անգամ առանց իրավական պատճառների:
- Արտաշես Քոչարյան` 104 հոդված 1 մաս: Մերժվել եմ 10 անգամ: Աշխատում եմ գրադարանում 7 տարուց ավելի: Չունեմ քաղհայց, տույժ: Ունեմ 2 խրախուսանք: Կրթական և սպորտային միավորման անդամ եմ:
- Արտաշ Աբգարյան ` 178 հոդված մաս 3: Մերժվել եմ 5 անգամ առանց իրավական պատճառների:
- Արամ Համլետի Գասոյան` 104 հոդված: Չունեմ տույժ, քաղհայց, դրսևորում եմ լավ վարքագիծ, սակայն ինձ մերժել են 7 անգամ:
- Արթուր Հայկազի Խաչատրյան` 175 հոդված: Չունեմ տույժ, քաղհայց: Աշխատում եմ տնտեսականում` ճաշարանում: Ունեմ 6 խրախուսանք, սակայն արդեն մերժել են:
- Գուրգեն Ռաֆայելի Սարոյան` 175 հոդվածի 3 մաս, 177 հոդվածի 3 մաս: Չունեմ տույժ: Ունեմ խրախուսանք: Մերժել են 11 անգամ` անհիմն: Աշխատում եմ ճաշարանում:
- Ալեքսանդր Ուկլեին Նիկոլայի` 175 հոդված մաս 2: Չունեմ տույժ, քաղհայց: Անհիմն մերժել են 3 անգամ:
- Անտոնյան Աշոտ` մերժված եմ 3 անգամ անիմաստ պատճառով:
- Գեորգի Ռուդոլֆի Դանիելյան` հոդված 104 մաս 2: Չունեմ տույժ, քաղհայց: Մասնակցել եմ արցախյան պատերազմին: Ինձ անտեղի և անհիմն մերժել են 5 անգամ:
- Հայկ Ռոստոմի Վարդանյան` 112 հոդված մաս 2: Չունեմ տույժ, քաղհայց: Անհիմն մերժել են 4 անգամ:
- Бурцов Сергей Ф.- ст. 104. Не имею некаких нарушений: Без каких либо причин юредических оснований меня не освобождают откозав 7 раз.
- Խաչատրյան Տարոն Ժիրայրի` 175 հոդված մաս 2: Մերժել են 1 անգամ` հաշվի չառնելով իմ կարգապահությունը: Չունեմ քաղհայց, տույժ, նախկինում դատվածություն:
- Քիշմիրյան Խաչատուր Հովհաննեսի` հոդված 175 մաս 2: Չունեմ տույժ, քաղհայց, և ինձ առանվ իրավական հիմքի մերժել են 4 անգամ:
- Սմբատյան Հայկ Հրաչյայի` հոդված 175 մաս 2: Մասնակցում եմ հանրօգուտ միջոցառումներին և ներգրավված եմ չվարձատրվող աշխատանքների, սակայն ինձ մերժել են 3 անգամ:
- Պետրոս Վոլոդիայի Խոջոյան` հոդված 104: Աշխատում եմ 2007 թ-ից` որպես էլեկտրիկ, չունեմ քաղհայց, տույժ: Ունեմ խրախուսանք: Մերժվել եմ 9 անգամ:
- Վարդան Հակոբյան Սուրիկի` հոդված 175 մաս 3, 171 մաս 1: Չունեմ տույժ, քաղհայց: Արժանացել եմ 1 խրախուսանքի: Անհիմն մերժել են 6 անգամ:
- Ռոբերտ Մարտունի Առաքելյան` հոդված 266 մաս 35: Չունեմ տույժ, քաղհայց: Դրսևորում եմ լավ, հարգալից վերաբերմունք և վարքագիծ, սակայն ինձ արդեն անհիմն մերժել են 2 անգամ` անհիմն և անտեղի:
- Հովհաննիսյան Վարդան Ժորայի` հոդված 104 մաս 2, հոդված 258 մաս 4: Չունեմ տույժ: Դրսևորում եմ լավ վարքագիծ: Հերիք չէ` անարդարացի դատել են, հիմա էլ` որպես գերի պահում են` մերժելով 2 անգամ:
- Աբրահամյան Աշոտ Արշամի` 175 հոդված մաս 2: 7 տարի չունեմ տույժ: Առանց պատճառի մերժել են մեկ անգամ: