ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Նազարյանը Մարտունի ԲԿ–ի թերացումների հետ կապված է ազատվե՞լ փոխնախարարի պաշտոնից․ նախարարի արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարի՝ տարեվերջին, մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։

«Ժողովուրդ» օրաթերթը հիվանդանոցի շատ աշխատակիցներից տեղեկացավ՝ նոր կառուցված շենքը շահագործման է հանձնվել ճաքճքած պատերով, սալիկներով, սակայն նոյեմբերին Փաշինյանը ոչ ոքի աշխատանքից չազատեց եւ չպատժեց կատարված անորակ աշխատանքի համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՌԴ-ում իրենց սեզոնային աշխատանքի եկամտաբերությամբ պայմանավորված՝ մարտունեցիները բուժման համար ընտրում են Երեւանը, Մարտունիում հիվանդանոցը չի աշխատում։ Այս ողջ վելուծությունը հաշվի չառնելով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ կախիչ ու ցնցուղ է պոկում, 6.5 մլն ԱՄՆ դոլարի համար որեւէ մեկի չի պատժել, միայն նախարար Ավանեսյանը աշխատանքից ազատել է փոխնախարար Արմեն Նազարյանին եւ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանին: Այսինքն՝ հիվանդանոցի բացման դափնիները նախարարը ստացավ, իսկ տապալման համար պատժվեցին ենթակաները»:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս