Ի՞նչ է ասել սեպտեմբերի 3-ին Պուտինը Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ  եթե Սերժ Սարգսյանն իրեն  այսպես խայտառակ պահած չլիներ, ապա ԵԺԿ-ն կարող էր Հայաստանին հզոր աջակից լինել:

«Նկատի ունեմ  սեպտեմբերի 3-ին  նախագահի  հայտարարությունը Հայաստանի ` Մաքսային միության անդամակցության մասին»,- ասաց  Հայրիկյանը:

Armlur.am թղթակցի հարցին  `  ինչ արդյունքի  հանգեցրեց Հայրիկյանի  `  Մաքսային  միության դեմ կազմակերպվող ակցիաները,  վերջինս պատասխանեց, որ ինքը երբեք չի ասել, թե դրանով ինքը  կարող է ինչ-որ բան փոխել: «Ես պարզապես ուզում էի հասկացնել, որ հայ ժողովուրդը մինչև վերջ բթացած չէ: Հարցումները  ցույց են տվել, որ հայ ժողովրդի 60 տոկոսը  կողմ է Հայաստանի `  ԵՄ-ին անդամկցությանը»,- հիշեցրեց ԱԻՄ առաջնորդը:

Խոսելով սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարության մասին `  Հայրիկյանի խոսքով `  Պուտինը կանչել է  Սերժ Սարգսյանին և ասել. «Տես Սերժ, ուզում ես, որ  քո ժողովուրդն  իմանա, որ դու «КГБ»-ի գործակալ ես եղել, կամ ցույց տամ `  ոնց ես էս վատ բանն արել, էն վատ բանն արել: Եթե չես ուզում, ուրեմն էստեղ ստորագրի»:

Քաղաքական գործիչը խոստովանում է `  Եվրոպան  սեպտեմբերի երեքից հետո իրեն ստոր պահեց. «Նա պիտի ասեր Հայաստանին `  դու դեռ ՄՄ-ի հետ ոչ մի պայմանագիր չունես, արի  ստորագրի այն, ինչ մեզ հետ պայմանավորվել ես, հետո եթե կխախտես ստորագրությունդ, մենք կհրաժարվենք քեզանից: Բայց նա հիմք ընդունեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը»:




Լրահոս