![](https://armlur.am/wp-content/uploads/2024/01/GettyImages-1347527875-scaled.jpg)
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլիամի կինը՝ արքայադուստր Քեյթը վիրահատվել է: Այս մասին հայտնի է դարձել արքայական զույգի պաշտոնական ինստագրամյան էջից:
Հրապարակված հայտարարության տեքստում ասվում է. «Արքայական մեծություն Ուելսի արքայադուստրը երեկ տեղափոխվել է հիվանդանոց՝ որովայնի շրջանում նախապես ծրագրված վիրահատության: Վիրահատությունը հաջող է անցել… նա իր հասարակական պարտականություններին կվերադառնա Զատիկից հետո»:
Արքունիքը նշել է, որ արքայադուստրը ներողություն է խնդրում մի շարք միջոցառումներ հետաձգելու համար և հնարավորինս շուտ կանցնի դրանց իրագործմանը: