Վիտալի Արմիկի Աբաղյանը ծնվել է 1981թ. Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Տարիներ առաջ ընտանիքի հետ տեղափոխվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաք: 18 տարի շարունակ ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում: Երկու տարուց պիտի անցներ պահեստազորայինի:
42-ամյա Վիտալի Աբաղյանը մասնակցել է քառօրյա, 44-օրյա պատերազմներին, որի ժամանակ զինակից ընկերների հետ վերցրել է թշնամու տանկը, որտեղ կային կարևոր տեղեկություններ: Մասնակցել է նաև 2023թ. սեպտեմբերյան պատերազմին, որի ժամանակ էլ, իր վերջին կռիվը տալով, զոհվում է սեպտեմբերի 20-ին՝ «Լուսնյակ» կոչվող դիրքում:
Զինակից ընկերների խոսքով՝ հուղարկավորել են Ճարտարում՝ գիշերը, որպեսզի թշնամու ԱԹՍ-ները չնկատեն հավաքված մարդկանց:
Ամուսնացած էր, ունի երեք երեխա:
Նանիկ Աղասյան