ՖՈՏՈ. Արքայական հարսանիք Բրունեյում. հարսնացուն Zuhair Murad է կրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի ամենափոքր, բայց ամենահարուստ պետություններից մեկում ավարտվել են արքայական հարսանեկան տոնախմբությունները, որոնք տևել են տասը օր: Հիմնական արարողությանը հարսնացուն կրել է Զուհեյր Մուրադի հեղինակած հարսանեկան զգեստներից, որի մասին լիբանանցի մոդելավորողը հայտնել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում:

Հրապարակված լուսանկարներում երևում է զգեստի ողջ հմայքը. այն կոնքի հատվածում նեղ, ապա լայնացող փեշով զգեստ է, որն ամբողջությամբ պատված է փայլուն քարերով: Արքայազնի կնոջ տեսքն ամբողջացնում են գետնին հասնող քողը, որը կցված է գլխաշորին և ադամանդյա զարդերն ու թագը:
Խնջույքին ներկայանալիս՝ հարսնացուի ձեռքին է եղել նաև հագուստի համար կարված պայուսակը, որը նույնպես պատված է քարերով:

Նշենք, որ հարսանեկան արարողությունները, որոնց մասնակցել են Ասիայի և Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների ղեկավարներ, դեսպաններ և բազմաթիվ հյուրեր, սկսվել են հունվարի 7-ին: Առաջին պաշտոնական արարողությանը հարսնացուն կրել է տեղացի մոդելավորող Թեհ Ֆիրդոսի հեղինակած սպիտակ մետաքսյա զգեստը՝ այն համադրելով սպիտակ գլխաշորի հետ: Զգեստը երկշերտ փեշով է, որոնցից վերին շերտը եզերված է արծաթագույն ասեղնագործությամբ:

32-ամյա արքայազնը, ով կրթություն է ստացել Բրիտանիայում և երկրի զինվորական համակարգի հիմքում է, համարվում է երկրի ամենացանկալի փեսացուն և 6-րդն է գահի հավակնության հերթում:




Լրահոս