ՖՈՏՈ. Քիմ Քարդաշյանը շրթներկերի նոր հավաքածու կթողարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ հեռուստաաստղ, SKIMS և SKKN ապրանքանիշերի հիմնադիր Քիմ Քարդաշյանը շրթունքի մատիտների և շրթներկերի նոր հավաքածու կթողարկի: Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է SKKN by Kim Makeup ապրանքանիշի հիմնադիրը:

«Ինստագրամ»-ում հրապարակված լուսանկարին կից գրված է. «SKKN by Kim Makeup, երբ միաձուլվում են մաշկին հաճելիչ բանաձևերն ու բարձր կատարողականության «գլամը»:

Հեռուստաաստղը հստակեցրել է, որ նպատակ ունի ո՛չ միայն լայն տարածում ունեցող շպար ստեղծել, այլ նաև վստահ լինել, որ դրանք մաքուր հիմքից են պատրաստված և լավացնում են մաշկի տեսքն ու զգացողությունը: Նա նշել է՝ հավաքածուի ստեղծման հիմքում «Սմոքի այ» և «Փայլատ շուրթեր» դիմահարդարման մոդելն է:

Հավաքածուն բաղկացած է 10 շրթներկից, շուրթերն ընդգծող 15 փայլատ մատիտներից և 12 երանգից կազմված ստվերաներկի ներկապնակից: Այն թողարկվելու է հունվարի 26-ին:




Լրահոս