Կառլեն Ավանեսյանը Արցախի Մաճկալաշեն գյուղից է։ 1980 թվականից աշխատանքի բերումով հաստատվել է Քաջարան քաղաքում։ 1988-ի «Ղարաբաղյան շարժումը» սկսվելուն պես մեկնում է Արցախ, մասնակցում ազատամարտին։
2012 թվականին Կառլեն Ավանեսյանը հաշվառվել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում։ Երկրորդ կարգի հաշմանդամ է։ Այժմ նա Հայաստանում է և արդեն 5 ամիս է թոշակ չի ստանում հաշվառման հետ կապված խնդիրների պատճառով։
Հայկ Ավանեսյան, Հովսեփ Հովսեփյան