ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Արցախբանկի» մասնաճյուղերում հերթեր են գոյացել։ Նպաստ ստանալու նպատակով արցախցիները հերթեր են կանգնում բանկի մասնաճյուղերում։ Նրանց մի մասը մարզերից առավոտ շուտ են գալիս, որ հերթը իրենց էլ հասնի։ Դրան գումարած՝ Արցախից բռնի տեղահանված բոլոր կենսաթոշակառուները, որոնք «Արցախբանկի» քարտապաններ են, պետք է դիմեն բանկ, բացեն սոցիալական ապահովության հաշիվ՝ թոշակների փոխանցման համար։ Գործընթացը կարճ չի տևում, դիմողները շատ են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հայկ Ավանեսյան, Հովսեփ Հովսեփյան