Իրաքի վարչապետը պահանջում է անհապաղ դուրս բերել ամերիկյան զորքերը երկրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան պետք է հեռանա Իրաքից՝ հանրապետության կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։ Այս մասին Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, հայտարարել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Ալ-Սուդանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցանկանում ենք անհապաղ սկսել Իրաքում կոալիցիոն ուժերի լուծարման գործընթացը, քանի որ դրանց դուրսբերումն անհրաժեշտ է երկրում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու, ինչպես նաև կոալիցիայի անդամ երկրների հետ կառուցողական հարաբերություններ պահպանելու համար»,- ընդգծել է նա։

Ալ-Սուդանին նշել է, որ դաշինքի ուժերը մեծ ներդրում են ունեցել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ հաղթանակի գործում, և որ Իրաքը գնահատում է դաշնակիցների օգնությունը։ Բայց, ըստ նրա, այս ահաբեկչական կազմակերպությունն այլևս վտանգավոր չէ Իրաքի համար, ուստի կոալիցիոն զինված ուժերի ներկայությունը երկրում անհիմն է։




Լրահոս