Մոտ երկու շաբաթ առաջ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը առողջական խնդիրներ էր ունեցել և հայտնվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Մի քանի օր անց նախագահի նախկին թեկնածուն դուրս էր գրվել բուժկենտրոնից: Armlur.am լրատվականի թղթակիցը պարզեց` արդյո՞ք պետբյուջեից է տրվել ֆինանսավորում «Իզմիրլյան» կենտրոնում բուժվելու համար:
Հայրիկյանը նախ ասաց, որ պետությունը պարտավոր է իրեն ֆինանսավորել գոնե որպես պատերազմի վետերանի, ապա հավելեց, որ այս պահին իր բուժումը ֆինասնավորում են իր ընկերները:
Իսկ եթե հարկ լինի նորից արտերկիր գնալու և բուժում ստանալու, դարձյա՞լ իր ընկերները պետք է ֆինանսավորեն: Նախագահի նախկին թեկնածուի խոսքով` եթե դա կապված է մահափորձի հետ, ապա պետությունը ստանձնել է պարտավորություն. «Տեսնենք իրենց ինչպես կպահեն այս անգամ, իսկ հիմա ընկերներս են ֆինանսավորում»: