Եթե Ուկրաինային ԱՄՆ աջակցությունը դադարեցվի, պատերազմը չի ավարտվի. Սպիտակ տան ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինային աջակցության վերջին փաթեթը Միացյալ Նահանգները տրամադրել է դեկտեմբերի 27-ին, օգնություն այլևս չի հատկացվի, քանի դեռ Կոնգրեսը չի հաստատել Կիևին ֆինանսավորման առաջարկը՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Նա համոզմունք է հայտնել, որ եթե ամերիկյան աջակցությունը դադարեցվի, պատերազմը չի ավարտվի: Քիրբիի խոսքով՝ ռուսական ուժերը չեն պատրաստվում կանգ առնել:

Ջո Բայդենն էլ օրենսդիրների հետ հանդիպումից հետո հայտարարել է՝ Ուկրաինային աջակցության հարցով Կոնգրեսում համաձայնության բացակայությունը սպառնում է Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և ամբողջ աշխարհի անվտանգությանը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը, որը մասնակցել է Ուկրաինայի և ամերիկյան սահմանների հարցով Ջո Բայդենի և օրենսդիրների հանդիպմանը, համոզմունք է հայտնել, որ չնայած Կիևին օգնություն ցուցաբերելու հրատապությանը, ԱՄՆ վարչակազմը պետք է առաջնահերթություն տա Մեքսիկայի հետ սահմանին ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը։




Լրահոս