Վերջին շրջանում համացանցում տեղեկություններ են տարածվել, ըստ որի Մեղրիի պետական հաստատությունները փակվել են, այդ թվում Մեղրիի Կադաստրի սպասարկման գրասենյակը, ՊԵԿ-ի սպասարկման կետը, «Մեղրիի դատարանը կփակվի փետրվարի 1-ից», «Զինկոմիսարիատը տեղափոխել են Գորիս, իսկ հիվանդանոցները անմխիթար վիճակում են և չեն ջեռուցվում»:
ArmLur.am-ը փորձեց կապվել Մեղրիի Կադաստրի կոմիտեի գրասենյակ, սակայն զանգերը մնացին անպատասխան։
Սյունիքի մարզպետարանից մարզպետի օգնական Արմինե Ավագյանը հիվանդանոցների ջեռուցման մասին ասաց.
«Չկա այդպիսի բան, հիվանդանոցները ջեռուցվում են էլեկտրական հոսանքով, այո՛, լոկալ ջեռուցման համակարգ չկա, կառուցման սկզբից (2016թ.) խնդիր կա լոկալ ջեռուցման, բայց ամեն դեպքում հիվանդանոցը ջեռուցվում է էլեկտրական հոսանքով: Ասում են՝ նաև դիահերձարան չկա, այս տարի արդեն Մեղրիում կկառուցվի նոր դիահերձարան»:
Իսկ Մեղրիի համայնքապետարանը խոստացավ հետադարձ կապի դուրս գալ մեզ հետ, սակայն այդպես էլ կապ չհաստատեց։