«Բեկոն» ընկերությունը դատարանի դռներն է ընկել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն» ընկերությունը դատարանի դռներն է ընկել։ «Ժողովուրդ» օրաթեթին հայտնի դարձավ, որ ընկերությունը դիմել է դատարան ու պահանջում է 17.11.2023թ. թիվ 1520971/1 ակտն անվավեր ճանաչել։ Նմանօրինակ երկու հայց էլ ընկերությունը դատարան է ներկայացրել 2023 թվականին: Ըստ ամենայնի, ՊԵԿ-ը գտել է խախտումներ ու տուգանել, ինչի հետ էլ մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն» ընկերությունը համաձայն չէ։

Ի դեպ, 2023 թվականին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցի ընթացքում Կոտայքի մարզում գործունեություն իրականացնող «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ-ում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք: Ջրօգտագործում իրականացնելու նպատակով առանց համապատասխան փաստաթղթերի խորքային հորի ապօրինի հորատման աշխատանքներն անհապաղ կասեցվել էին։ Կիրառվել էին վարչական պատասխանատվության միջոցներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթըի այսօրվա համարում:




Լրահոս