Քիչ առաջ պարզ դարձավ, որ Երևանյան լճից արդեն դուրս է բերվել անձը չպարզված
մոտ 40 տարեկան տղամարդու դի: Նրա մոտ հայտնաբերվել է 1979 թ. ծնված
Արմեն Խաչատրյանին պատկանող սոցիալական քարտ: Հիշեցնենք, որ այսօր 16.43-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ ոմն քաղաքացի իրեն նետել է Երևանյան լիճը: Դեպքի
վայր էր մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Տարվում էին աշխատանքներ
քաղաքացուն հայտնաբերելու, դուրս բերելու և նրա անձը
պարզելու ուղղությամբ:
Դիակը դուրս բերվեց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ