ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ն. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով հանդիսանապով ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 13-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, 2022թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, գտնվելով ազատ արձակման մեջ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակելի շենքերից մեկի մոտակայքում ապակյա գլանակի միջոցով ծխելու եղանակով ապօրինի գործածել է տետրահիդրոկաննաբինոլ տեսակի թմրամիջոց, որից հետո նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, թմրամիջոց գործածած վիճակում ներկայացել է ծառայության վայր հանդիսացող ՀՀ ՊՆ N զորամաս։
Ե. Շահվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ հրաձգային վաշտի 1-ին հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող կոչումով՝ ավագ սերժանտ, 2023 թվականի հունվարի 14-ին ազատ արձակումից զորամաս վերադառնալիս իր հետ զորամաս է բերել թմրամիջոց, որը 2023 թվականի հունվարի 17-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում միայնակ, ծխելու եղանակով ապօրինի գործածել է։
Գ.Բարսամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի, 6-րդ հրաձգային վաշտի, 1-ին հրաձգային դասակի, 1-ին հրաձգային ջոկի ավագ հրաձիգ, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2023 թվականի հունվարի 22-ին ազատ արձակումից զորամաս վերադառնալից իր հետ զորամաս է բերել թմրամիջոց, որը նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, զորամասի բաղնիքի հարակից տարածքում միայնակ, ծխելու եղանակով, ապօրինի գործածել է։
Քնար Մանուկյան