ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարուժան Վահանի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023թ հուլիսի 21-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, մուտք է գործել հասարակական վայր հանդիսացող Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 3/85-րդ հասցեում գործող «Պարմա» սուպերմարկետ և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, չնչին առիթով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգարլից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով:
Մասնավորապես՝ ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով տևական ժամանակ սուպերմարկետում դրսևորել է հակաբարոյական վարքագիծ, աղմկել է, հնչեցրել հայհոյանքներ խանութի աշխատակիցների հասցեին, իր այդ հակաիրավական և հակաբարոյական գործողություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խոչընդոտել է խանութի աշխատանքին և անհանգստություն պատճառել գնումներ կատարող անձանց և խանութի աշխատակիցներին:
Քնար Մանուկյան