«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերությունը հայտնում է․
«Ուրախությամբ հայտնում ենք, որ վերջերս մեր թիմին է միացել գեներալ-լեյտենանտ, տարիներ ի վեր իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Հարությունյանը։
Պարոն Հարությունյանը նշանակվել է «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերության կոմերցիոն տնօրեն։
Հաջողություններ ենք մաղթում պարոն Հարությունյանին, եւ վստահ ենք, որ նրա ներգրավմամբ մեր ընկերությանը սպասվում է թռիչքային աճ, նորանոր ծրագրեր եւ բազում հաջողություններ»։