Պայքարը թեժանում է․ շախմատի ՀՀ առաջնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց առաջնությունում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին, Արթուր Դավթյանը՝ Էրիկ Չաքրյանին։ 7 տուրից հետո 3 շախմատիստներ՝ Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը ունեն 4,5-ական միավոր։ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 4-ական միավոր։

Կանանց մրցաշարում 7-րդ տուրից հետո 6 միավորով միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն է։

Առաջնության ավարտին մնացել է 2 տուր:




Լրահոս