ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ՏԿԵ նախարա՞ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը գործադիրում պատրաստվում է պաշտոնանկություններ իրականացնել. կառավարության ղեկավարը դժգոհ է մի շարք նախարարների աշխատանքներից, մտադիր է հեռացնել նրանց ու հիմա փոխարինողներ է փնտրում:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին մտադիր է պաշտոնանկ անել ու նրա փոխարեն նախարար նշանակել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին:

Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաև իշխանական պատգամավորի հետ, սակայն վերջինս դեռ չի արձագանքել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս