Պարարվեստի պետական քոլեջի կամավոր ատեստավորում անցած հանրակրթական առարկաներ դասավանդող ուսուցիչները կամավոր ատեստավորման սահմանված կարգով չեն ստացել աշխատավարձը դեռ 2023 թվականի հոկտեմբերից:
Պարարվեստի պետական քոլեջի գլխավոր հաշվապահ Լուսինե Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Մեզ հետ պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի վերջին, որովհետև այդտեղ խնդիր կար որոշման: Քոլեջների որոշումը եղավ ուշ՝ դեկտեմբերի 27-ին, մեզ հետ կնքվեց պայմանագիրը, ես դա պարտք եմ ձևակերպել և այս հունվարի մեջ վճարելու են իրենց»:
ArmLur.am-ը կապ հաստատեց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հետ հասկանալու համար, ինչով է պայմանավորված տվյալ հաստատությանը հետ ուշ պայմանագիր կնքելը, սակայն նախարարությունը հրաժարվեց բանավոր պատասխան տալ և հորդորեց գրավոր նամակ ուղարկել:
ArmLur.am-ը պատասխանը կհրապարակի մի փոքր ուշ:
Էմմա Մարտիրոսյան