Ինչու են 14, 15, 16-ամյա պատանիները հրկիզել Մալաթիայի խաղահրապարակը․ ոստիկանությունը ուշագրավ մանրամասներ է հաղորդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 14-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկից հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարակից այգու խաղահրապարակի գույքն այրվում է:

Ոստիկանությունից ArmԼur.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել դեպքի վայր: Պարզվել է, որ անհայտ անձինք դիտավորությամբ հրկիզել են սահելու համար նախատեսված պլաստմասսե տնակը՝ Երևան համայնքին պատճառելով 1 միլիոն դրամի վնաս:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 14-ամյա, 15-ամյա և 16-ամյա երեք պատանի: Նրանք ծնողների հետ ներկայացվել են բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում տվել են խոստովանական ցուցմունք:

Պատանիները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր․ Հունարի 14-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից հրկիզվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ գտնվող եկեղեցու մոտ բացված խաղահրապարակը, կրակը տեսանելի է եղել մոտ 100 մետր հեռավորությունից:

ArmLur.am-ը կապ հաստատեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հետ դեպքի մասին մանրամասներ իմանալու նպատակով.

«Իրավապահները դեռ ուսումնասիրւմ են, մոտակայքի տեսախցիկներն են ուսումնասիրում, դեռ տեղեկություն չունենք: Հավանական է, որ երեխաներն են»:

Նա հայտնեց, որ դեպքի վայր է ժամանել դեպքից 30-40 րոպե հետո: «Քաղաքապետի հանձնարարականով շատ արագ կվերանգորգվի խաղահրապարակը, որ երեխաները չտուժեն»-ասաց նա:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ստուգել են տարածքի տեսախցիկները, և ըստ նախնական վարկածի, վերոնշյալ հատվածում անչափահաս երեխաներ են եղել, որոնք ինչ-ինչ գործողություններ են արել և սղարանն այրվել է, որից հետո արդեն ամբողջ խաղահրապարակն է հրդեհվել։




Լրահոս