Քոչարյանի ականջները փնտրողը թող աչքերը վիրահատի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ականջները պարբերաբար և առայժմ տեսնում են միայն ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի թիկունքում:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից armlur.am լրատվականի թղթակիցը փորձեց պարզել` ինչ է անում ՀՅԴ-ն, որ դաշնակցության ետևում չտեսնեն երկրորդ նախագահին:

«Ինձ թվում է՝ խնդիր ունեն այն մարդիկ, որոնք նման բան են տեսնում: Ընդ որում, խնդիր ունեն տեսողության հետ: Պետք  է խոսել այդ մարդկանց աչքերի շեղվածության մասին»,-ասաց պատգամավորը:

Քաղաքական գործչի խոսքով` ՀՅԴ-ն նման խնդիր չունի, այն ինքնուրույն և եզակի քաղաքական ուժ է, որն իր քայլերն ու որոշումներն ընդունում է միանձնյա` առանց որևէ մեկի ուղորդման: «Դաշնակցությունը չի  լինի որևէ մեկի ազդեցության գոտում»,-ասաց Վարդանյանը` հավելելով, որ ովքեր մտածում են, որ ՀՀ երկրորդ նախագահը դաշնակցության թիկունքում է, պետք է իր աչքերը վիրահատի:

 




Լրահոս