Armlur.am-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսել է քաղաքական միասնական օրակարգ ստեղծելու, ինչպես նաև այլ կուսակցությունների հետ հանդիպումների մասին:
Վերջին հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց սահմանադրական հեղափոխություն իրականացնել և ստեղծել միասնական հրապարակ: Ո՞ր ուժերն են արձագանքել այդ կոչին:
Կարծում եմ, որ արդեն կա միասնական օրակարգով իրավիճակ փոխելու գաղափարը: Բոլորն էլ ուզում են Սահմանադրական ուղիով ընթանալ: Պրն. Հովհաննիսյանի ասած «Սահմադրականությունը» նշանակում է ժողովրդին իշխանության բերելը:
Ի՞նչ է անում «Ժառանգությունը» այդ հեղափոխությունն իրականացնելու համար:
Քննարկվում է միասնական օրակարգի հարցը, որպեսզի միասնական ջանքերով այն կյանքի կոչվի: Հեղափոխությունը վերաբերում է արմատական իշխանափոխությանը:
Ո՞ր ուժերի հետ են եղել բակացություններ և քննարկումներ:
Քննարկումներ են եղել քաղաքական տարբեր շրջանակների հետ, ովքեր հրապարակային ներկայացանում են այդ հանդիպումների մանրամասները: Շարունակվում է խորհրադարանում 4-ի ֆորմատով հանդիպումներ իրականացվել:
Երեկ կայացել է «Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպումը, ով է եղել հանդիպման նախաձեռնողը:
ԲՀԿ-ի հանդիպումն երկկողմանի նախաձեռնություն է, նրանց հետ հանդիպելու ցանկություն միշտ էլ եղել է:
Իսկ կարող եք մանրամասնել, թե ինչ հարցերի շուրջ են եղել քննարկումներ:
Քննարկումներն ընթացքի մեջ են, քանի դեռ վերջնական որոշում չի եղել, թե ինչպես ենք պատկերացնում վերջնական օրակարգն իր ճանապարհային քարտեզով, ուստի չեմ կարծում, որ մանրամասների մեջ մտնելը ճիշտ է: Ըստ էության, կարևոր հարցում համաձայնություն կա. միասնական ջանքերով պետք է փորձենք երկիրն այս իրավիճակից դուրս բերել:
Ոչ իշխանական այլ ուժերի հետ նման քննարկում նախատեսվա՞ծ է:
Քննարկումներ քառյակի ֆորմատով խորհրդարանում տեղի են ունենում, և եթե առաջնորդների մակարդակով քննարկման կարիք լինի, ապա դա այլ խոսակցություն է:
Զրուցեց Լիլիթ Լալայանը