
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ փորձարկել է DragonFire ուղղորդված էներգետիկ լազերային զենքի համակարգը օդային թիրախների դեմ՝ Շոտլանդիայի Հեբրիդյան պոլիգոնում։ Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության կառավարության մամուլի ծառայությունը։
«Ապագայի առաջադեմ ռազմական լազերը առաջին անգամ փորձարկվել է Մեծ Բրիտանիայում», – ասվում է հայտարարության մեջ:
Կառավարությունը չի նշում լազերային զենքի հեռահարությունը, սակայն ասվում է, որ այն կարող է խոցել «ցանկացած տեսանելի թիրախ»։
«Ճշգրտությունը համարժեք է մեկ կիլոմետր հեռավորությունից 1 ֆունտ արժողությամբ մետաղադրամին հարվածելուն», – նշված է հաղորդագրությունում: