
ՀՀ զինված ուժերը հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։ Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով։