ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում անցկացվող «Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովի» (GFFA) շրջանակում հանդիպել է Պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջեմ Օզդեմիրի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։
Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել աղքատության և սովի դեմ պայքարի գործընթացում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ։
Նախարար Վահան Քերոբյանը հրավիրել է գյուղատնտեսության ոլորտի գերմանական ընկերություններին համագործակցել հայկական կազմակերպությունների հետ։ Ջեմ Օզդեմիրն իր հերթին առաջարկել է ավելի ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և համատեղ մշակել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր։