Այսօր հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1919 թվականի հունվարի 20-ին Երևանում՝ Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագրիչ, որն սպանվեց 1920 թվականին։
1936-1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1950 թվականին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին։ Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նա ամբողջ կյանքը նվիրել է ստեղծագործական աշխատանքի և հայրենիքին։ Շրջագայել է սփյուռքի հայկական գաղթօջախներում և նախկին խորհրդային միության հանրապետություններում և քաղաքներում։ Նրա գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղացիական ուղղվածությունը։ Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՝ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։
Արժանացել է բազմաթիվ մրցանակաների, կոչումների, շքանշանների։ Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006 թվականին։