«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ մարզպետի թեկնածուի փնտրտուքի մեջ է եղել: Եվ մինչ թեկնածուին գտնելը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը երկար փնտրտուքների մեջ էր: Նույնիսկ խմբակցության պատգամավոր, ՔՊԿ վարչության անդամ Արփի Դավոյանին էին առաջարկել, սակայն նա մերժել էր՝ ասելով, որ օրենսդիրում իրեն լավ է զգում, ինչից հետո որեւէ պնդում չէր եղել, թե անհրաժեշտ է թիմի որոշումը կատարել:
Բանն այն է, որ Լոռին բարդ մարզ է, եւ կին մարզպետը քրեական ավանդույթներով հարուստ տարածաշրջանում ուղղակի չէր ընկալվի: Առավել եւս՝ նրան մարզում չեն ընդունում մեծ հաշվով: Դրա համար, Արփի Դավոյանի թեման միանգամից փակվել է»: