Հունվարի 19-ին Եղեգնաձոր համայնքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստին մասնակցել են կուսակցության Վայոց ձորի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը,պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։