ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բռնությունը պետք է բացառվի, իսկ կոռուպցիոն ցանկացած դրսևորում պետք է արժանանա իրավական համապատասխան հետևանքների. Վահե Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունվարի 19-ին հանդիպել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմի հետ։

Նախարարը կարևորել է ստորաբաժանման ամենօրյա աշխատանքը, որն ուղղված է նախարարությունում և ենթակա ծառայություններում կարգապահության բարձրացմանը, հակաօրինական դրսևորումների հայտնաբերմանն ու համապատասխան ընթացք տալուն։ Վահե Ղազարյանը նշել է, որ ծառայություններում պետք է բացառվի բռնությունը, իսկ յուրաքանչյուր կոռուպցիոն դրսևորում պետք է արժանանա համապատասխան իրավական հետևանքների։

Հանդիպման ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացրել է վարչության կողմից կատարված աշխատանքը։

ՆԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար, վերստին շեշտել է, որ չպետք է բավարարվել ձեռք բերածով, և ընդգծել, որ ստորաբաժանման աշխատանքի արդյունքներն այսուհետ ամփոփվելու են ըստ բռնությունների և կոռուպցիոն դեպքերի բացահայտումների։

Հանդիպման ավարտին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողների ՆԳ նախարարը պարգևատրել է գերատեսչական մեդալներով։




Լրահոս