Երմակն անդրադարձել է Ուկրաինայի հակահարձակման մասին քննադատություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը միանգամայն հաջող էր՝ հաշվի առնելով Կիևի տրամադրության տակ եղած սպառազինությունը: Այդ մասին իսպանական El Mundo թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը:

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները հարձակումից երբեմն անցնում են պաշտպանության մի քանի ամսով, բայց նրանք չեն պատրաստվում կանգ առնել:

Անդրադառնալով հակահարձակման վերաբերյալ քննադատություններին՝ Երմակը նշել է՝ «ակնկալիքները պետք է համապատասխանեն հնարավորություններին»: Նա հստակեցրել է, որ Ռուսաստանն օդում առավելություն ունի՝ շնորհիվ իր ավիացիայի։




Լրահոս