Ստամբուլի մետրոյում արտակարգ դեպք է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շինարարական աշխատանքների ժամանակ հորատման սարքը վնասել է Ստամբուլի մետրոյի M11 գծի թունելը, որը տանում է դեպի քաղաքից հյուսիս գտնվող նոր միջազգային օդանավակայան, հայտնում է Sözcü-ն։

Ըստ հրապարակման՝ աղետը կանխվել է վերջին պահին, քանի որ գնացքը կանգ է առել էլեկտրաէներգիայի անջատման պատճառով։

M11 գիծը շահագործման է հանձնվել 2023 թվականի հունվարի 22-ին, որի վրա գնացքների արագությունը հասնում է 120 կմ/ժ-ի։ Գծի երկարությունը 34 կմ է, և երբ բոլոր կայարանները (16) բացվեն, դրա երկարությունը կկազմի ավելի քան 69 կմ և ռեկորդային կլինի։




Լրահոս