Բրիտանացի սննդաբան Դուեյն Մելորը Daily Mail-ին հայտնել է, որ դիետիկ շոկոլադը եւ չիփսերը արդյունավետ նիհարելու լավագույն տարբերակը չեն։ Ավելի օգտակար են առանց շաքարի յոգուրտը եւ բրնձահացերը։
Սննդաբան-մասնագետը նշել է, որ հաճախ դիետիկ շոկոլադը՝ արհեստական քաղցրացնողների հավելմամբ, պարունակում է նույնքան կալորիա, որքան եւ շաքար պարունակող շոկոլադը։ Դա չի նշանակում, թե այդ մթերքի որեւէ տարբերակը վնասակար է առողջության համար կամ չի կարող օգտագործվել նիհարել ցանկացող մարդկանց կողմից։ Այնուամենայնիվ, դիետիկ շոկոլադի չափից շատ օգտագործումը՝ որպես առավե «առողջ» այլընտրանք, կարող է խանգարել նիհարելուն։
Նշվել է նաեւ, որ որոշ դիետիկ չիփսերում, որոնք արտադրողները ներկայացնում են որպես նիհարելու համար հարմար մթերք, չափից շատ են ճարպերը։ Բացի այդ, նման չիփսերը կարող են անարդյունավետ լինել քաղցի զգացողությունը հաղթահարելու համար։ Այդ մթերքի ցածր կալորիականությունը հաճախ ձեռք է բերվում դրա ոչ մեծ փաթեթների շնորհիվ։
Ավելի առողջ եւ հագեցած տարբերակ կարող են լինել ճարպերի եւ շաքարի ցածր պարունակությամբ կաթնամթերքները, ինչպիսին է յոգուրտը։ Այն պարունակում է կալցիում, որն անհրաժեշտ է սրտի եւ աղիների նորմալ աշխատանքի համար։ Նիհարել ցանկացողները կարող են նաեւ օգտագործել ոչ քաղցր պոպկորն եւ բրնձահաց։ Այդ մթերքներում քիչ են ճարպերը, եւ շատ է բջջանյութը՝ թելեր, որոնք վերարտադրվում են աղիների օգտակար միկրոֆլորայի կողմից։