Հայաստանի բռցնքամարտի այս տարվա մեծահասակների առաջնությանը մասնակցում են 88 բռնցքամարտիկներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Առաջնության մասնակցությունից ազատված են Հովհաննես Բաչկովը, Նարեկ Մանասյանը և Ռուդոլֆ Գարբոյանը:
«Առաջնության ավարտից հետո` երևանյան ուսումնամարզական հավաքի ընթացքում, մեզ հետ նախապատրաստական հավաք կանցկացնի նաև Իրանի օլիմպիական հավաքականը: Բացի երկու վարկանիշային մրցաշարերից, միջնամասում էլ ունենք Եվրոպայի առաջնություն, որը վարկանիշային չէ: Բարդ շրջան կլինի մեզ համար»,-ասաց Աղամալյանը:
Բռնցքամարտի ընտրանին հունվարի 29-ից ուսումնամարզական հավաքի կմեկնի Ծաղկաձոր` նախապատրաստվելով վարկանիշային երկու մրցաշարի և Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի առաջնության եզրափակիչները կկայանան հունվարի 25-ին: