Ձմռանը իմունային համակարգի թուլացումը կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառներով, որոնցից մեկը ուլտրամանուշակագույն ճառագայթման բացակայությունն է։ Այս մասին ФедералПресс-ի հետ զրույցում ասել է սննդաբան Անժելիկա Դյուվալը։
Սննդաբանի խոսքով՝ արևի լույսի պակասը հանգեցնում է վիտամին D3-ի ակտիվ ձևի բացակայության, իսկ այս տարրն անհրաժեշտ է օրգանիզմի բջիջների կողմից սննդանյութերի բնականոն կլանման համար։
Բացի այդ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ցածր մակարդակը հանգեցնում է օդում օզոնի անհետացմանը: Մասնագետը նախազգուշացնում է, որ առանց օզոնի հարբուխի և գրիպի հարուցիչներն ավելի ակտիվ են տարածվում՝ առաջացնելով բնակչության շրջանում հիվանդացության մակարդակի աճ ու զանգվածային բռնկումներ։