Այսօր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում են ունեցել մարզի ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ։
Հանդիպման հիմնական նպատակը ՀՀ ներքին գործերի նախարարությունում միասնական ընդունելություն-մրցույթն էր՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար։
Նախարար Վահե Ղազարյանը ողջունել է ներկաներին և ներկայացրել ոստիկանության կառուցվածքային բարեփոխումները, որի շրջանակում ոստիկանական ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց՝ 4 հենասյունային ուղղություններով, որոնք են քրեական ոստիկանությունը, պարեկային ծառայությունը, ոստիկանական գվարդիան և համայնքային ոստիկանությունը։
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը խոսել է նոր ձևավորվող Քրեական ոստիկանություն ընդունելության ընթացակարգի և սահմանված չափորոշիչների մասին։
Հանդիպումն ավարտվել է ներկաների հետ հարց ու պատասխանով։