Հունվարի 21-ը Գրկախառնությունների միջազգային օրն Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում Է ամենաանսովոր տոներից մեկը՝ Գրկախառնությունների միջազգային օրը: Այն հիմնվել Է 1986 թվականին ԱՄՆ-ում՝ Գրկախառնությունների ազգային օր անվամբ, այնուհետեւ սրընթաց կերպով տարածվել Է ամբողջ աշխարհում: Տոնի ավանդույթի համաձայն, այս օրը կարելի Է բարեկամաբար գրկի մեջ առնել նույնիսկ անծանոթ մարդուն:

Չնայած այս տոնի երիտասարդ տարիքին, այսօր դժվար Է գտնել դրա հեղինակին. հայտնի չԷ, թե առաջին անգամ ում մտքով Է անցել հունվարի 21-ը գրկախառնված տոնելու գաղափարը եւ ինչու Է ընտրվել հենց այս օրը: Համարվում Է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Հենց այս օրը երիտասարդ տղաներն ու աղջիկները գրկախառնվել են առանց որեւԷ ինտիմ մտադրության: Ըստ յուրատեսակ լեգենդի՝ բարեկամական գրկախառնությամբ մարդիկ միմյանց են փոխանցում իրենց հոգու ջերմությունը:




Լրահոս