Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հունվարի 24-ին կայցելի Թուրքիա։
Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։
Հիշեցնենք, որ այս այցը նախատեսված էր հունվարի 4-ին, սակայն հետաձգվել էր Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, ինչի հետևանքով զոհվել էր առնվազն 103 մարդ, 200-ը՝ վիրավորվել։