Զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ին։ Մինչ այնդ նա եղել ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ։
Էլիզբարյանը դեպի դատախազի պաշտոնը հասել է ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության հասարակ հետաքննիչի պաշտոնից։
Համակարգում գրեթե 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող Էլիզբարյանն այդ ընթացքում հասցրել է ձեռք բերել 2 համատեղ և բաժնային սեփականությամբ բնակարան բազմաբնակարան շենքում։
Բաժնային սեփականությամբ բնակարանը ձեռք է բերել 1995 թվականին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ 2-րդ բնակարանը ևս գտնվում է Երևանում, այն ձեռք է բերվել 2017 թվականին, որի հետ միասին ձեռք է բերվել նաև ավտոտնակ։
Վերջին բնակարանը գնված է հիփոթեքով, ինչի մասին տեղեկանում ենք նրա հայտարարագրի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից։ Էլիզբարյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 23 մլն 624 հազար դրամ, որից 12 մլն 782 հազար դրամը բնակարանի և ավտոկայանատեղիի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Ծնունդով Ախալքալաքից դատախազ Էլիզբարյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող VOLKSWAGEN մակնիշի մեքենա 2003 թվականի արտադրության։
Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 13 մլն 200 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 195 հազար դրամ, որից 11 մլն 195 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Դատախազությունից, իսկ 8 մլն դրամը վարկ է Ինեկոբանկից։ Դատախազը վարկերի մարմանն ուղղել է 5 մլն դրամ։
Ավելացնենք նաև, որ վերջին շրջանում բանակում մեկ օրվա ընթացքում մի քանի ողբերգական դեպքեր տեղի ունեցան։ Այդ դեպքերի շարքում է սպայի սպանությունը, մյուս սպայի ինքնասպանությունը, ձնահյուսքի պատճառով զոհված զինվորի դեպքը։ Հետաքրքիր է, թե զինվորական դատախազն ինչ քայլեր է ձեռնարկում բանակում ծառայության ընթացքում ոչ ռազմական դրության պայմաններում, զինվորների միջանձնային լարված հարաբերությունների արդյունքում զոհվելու դեպքերը կանխելու համար։ Ավելին, ՊՆ նախարարը ԱԺ ամբիոնից հայտարարաեց, որ արտաքին ճնշումներ են եղել և պահանջներ են ներկայացվել հրամանատարներին, ի վերջո դատախազությունը կպարզի, թե ում կողմից են եղել այդ ճնշումները, ինչն էլ ճակատագրական եղավ զինվորներից մեկի համար։
Էմմա Միքայելյան